• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Կամբոջայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողություն Կամբոջայի Թագավոր Նորոդոմ Սիհամոնիին‬‬‬‬‬‬‬‬‬‬‬:

18 օգոստոսի, 2022
Կամբոջայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողություն Կամբոջայի Թագավոր Նորոդոմ Սիհամոնիին‬‬‬‬‬‬‬‬‬‬‬:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2022 թ. օգոստոսի 18-ին Կամբոջայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) իր հավատարմագրերը հանձնեց Կամբոջայի Թագավոր Պրեա Բաթ Սամդեք Պրեա Բորոմնիթ Նորոդոմ Սիհամոնիին:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո կայացած զրույցի ժամանակ Կամբոջայի Թագավոր Նորոդոմ Սիհամոնին, շնորհավորեց Վահրամ Կաժոյանին՝ Կամբոջայի Թագավորությունում ՀՀ առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ, մաղթեց նրան արգասաբեր գործունեություն՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների և վստահություն հայտնեց, որ ՀՀ դեսպանը կիրականացնի իր վրա դրված բարձր առաքելությունը:

Նորին Մեծությունը բարձր գնահատեց հայկական դարավոր պատմությունն ու մշակույթը, մասնավորապես նշելով հայերի՝ մարդկությանը տված այնպիսի պատմա-ճարտարապետական կոթողներ, ինչպիսիք են Մաստարայի, Ախթամարի եկեղեցիներն ու Նորավանքը: Նա նաև նշեց, որ ամբողջ աշխարհն է հիանում Արամ Խաչատրյանի երաժշտությամբ ու Սերգեյ Փարաջանովի ֆիլմերով:

Դեսպան Կաժոյանը շնորհակալություն հայտնելով Նորին Մեծությանը հանդիսավոր արարողության և ընդունելության համար՝ իր հերթին բարձր գնահատեց Կամբոջայի և համայն մարդկության այնպիսի մեծագույն համաշխարհային ժառանգության գլուխգործոցներ, ինչպիսիք են Անգկոր Վաթ, Թա Պրոմ և Բայոն վանական համալիրները: Դեսպանը նաև կարևորեց 2021 թվականին Հայաստանում Կամբոջայի Թագավորության առաջին դեսպանի նշանակումը և պատրաստակամություն հայտնեց նրա հետ համատեղ աշխատելու:

Կողմերը քննարկեցին երկու երկրների միջև հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա հարաբերությունների զարգացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետագա խորացման հնարավորություններն, ինչպես նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ցեղասպանությունների կանխարգելմանը, մշակութային-զբոսազբոսաշրջային փոխանակումներին վերաբերող հարցեր:

Նախորդ օրը՝ օգոստոսի 17-ին Կամբոջայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանն իր հավատարմագրերի պատճենները հանձնել էր Կամբոջայի Թագավորության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության արարողակարգի վարչության պետ Հուլկրանգ Ֆանանգին (Mr Hulkrang PHANANG):

Հանդիպումների ժամանակ դեսպանին ուղեկցում էր ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: